top of page

Գլումով Տրիպտիխ

«Գլումով տրիպտիխ»-ը զրույցների և գաղափարների բախման յուրօրինակ հարթակ է: Յուրաքանչյուր հաղորդման ընթացքում Եգոր Գլումովը զրուցում է երեք հատուկ հյուրի հետ՝ քննարկելով տարբեր թեմաներ՝ գեղեցկության չափանիշներից մինչև սերունդների հակամարտություն: Տարբեր հայացքներով և աշխարհընկալմամբ հյուրերի գաղափարները, կարծիքների բախումը և քննարկումների արդյունքում եզրահանգումները դիտողի համար հնարավորություն են ստեղծում վերանայել նաև սեփական մոտեցումները: «Գլումով տրիպտիխ»-ում ցանկացած թեմա դառնում է հետաքրքիր քննարկման առարկա, իսկ յուրաքանչյուր զրույց՝ նոր հորիզոններ բացահայտող ճանապարհ: Սա հաղորդում է բոլոր նրանց համար, ովքեր գնահատում են ինտելեկտուալ զրույցներն ու գաղափարների փոխանակումը:«Գլումով Տրիպտիխում» ցանկացած թեմա դառնում է հետաքրքիր քննարկման առարկա, իսկ յուրաքանչյուր զրույց՝ նոր հորիզոններ բացահայտող ճանապարհ: Սա հաղորդում է բոլոր նրանց համար, ովքեր գնահատում են ինտելեկտուալ զրույցներն ու գաղափարների փոխանակումը՝ բացահայտելով բազմակողմանի և արդիական հարցերի շուրջ նոր մոտեցումներ ու լուծումներ: Հաղորդումը խոստանում է բովանդակալից և խորքային քննարկումներ, որտեղ տարբեր հայացքներ ու կարծիքներ միախառնվում են՝ ստեղծելով թարմ ու արդիական երկխոսություն:

WhatsApp Image 2025-02-28 at 19.14.44.jpeg

Խելքից դուրս

«Խելքից դուրս»–ը ժամանցային, ինտելեկտուալ շոու է, որի ընթացքում մասնակիցները փորձում են կռահել մարդկային մտքի ամենատարօրինակ դրսևորումները: Խաղին մասնակցում է 2 թիմ՝ յուրաքանչյուրում երկուակա մասնակից, որոնք հանրության շրջանում լայն լսարան և ճանաչում ունեցող մարդիկ են՝ բլոգերներ, ինֆլուենսերներ, հաղորդավարներ, երգիչ–երգչուհիներ: Խաղը կազմված է լինելու 3 փուլից՝ Բրիտանացի գիտնականների «հայտնագործություններ», Շնոբելյան մրցանակ և Աշխարհի տարօրինակ օրենքներ: Յուրաքանչյուր փուլում լինելու է 4 հարց՝ ամեն թիմի համար համապատասխանաբար 2-ական հարց: Առաջին փուլում մասնակիցները պետք է գուշակեն բրիտանացի գիտնականների տարօրինակ հայտնագործությունները: Ճիշտ պատասխանը հնչեցնելուց հետո հաղորդավարը որոշ դեպքերում հարցի վերաբերյալ հետաքրքիր մանրամասներ է ներկայացնում: Երկրորդ փուլը Շնոբելյան մրցանակի դափնեկիների մասին է. արդեն երեսուն տարուց ավելի Նոբելյան մրցանակին զուգահեռ շնորհվում է դրա հակամրցանակը՝ Շնոբելյան մրցանակը: Այն շնորհվում է սրամիտ և արտասովոր հայտնագործությունների համար: Երկրորդ փուլում խաղը սկսում է ավելի քիչ միավորներ ունեցող թիմը: Հավասար միավորների դեպքում խաղը սկսում է այն թիմը, որը նախորդ փուլում երկրորդն էր պատասխանել հարցին: Երրորդ փուլում մասնակիցները բացահայտելու են տարբեր երկրների զավեշտալի օրենքները: Կրկին 4 հարց, հաշվարկը նույն սկզբունքով: Խաղը սկսում է պարտվող թիմը, իսկ հավասար միավորների դեպքում խաղը կսկսի նախորդ փուլում երկրորդը մեկնարկած թիմը: Ընդհանուր հաշվարկով առավելագույն միավորներ հավաքած թիմը հաղթում է:

posters-01.jpg

ՄաֆիաDoor

«Մաֆիադոր»–ը (անգլ. Mafia Door) միջազգային նշանավոր խաղի Monk3-ի հայալեզու ադապտացիան է, որը միաժամանակ նորարարական շոու և արկածային խաղ է: Նախագիծը ստեղծված է հատուկ այն մարդկանց համար, որոնք սիրում են առաջնորդվել ինտուիցիայով, տրամաբանությամբ, մարտավարական և ռազմավարական մտածողությամբ։ «Մաֆիադոր»–ը տեղի է ունենում ինքնատիպ ձևավորած տաղավարներում, որոնք ունեն թեմատիկ, գեղարվեստական լուծումներ։ Յուրաքանչյուր տաղավար նախատեսված է մասնակիցների խաղային միջավայրն առավել դինամիկ և հետաքրքիր դարձնելու համար։ Խաղի սյուժեն հարստացված է դետալներով, որոնք ստեղծում են լարված մթնոլորտ, իսկ հանդիսատեսին հնարավորություն են տալիս խորասուզվել խաղային իրականության մեջ՝ դառնալով դրա մասնիկը։ Մասնակիցները յուրահատուկ կերպարներով են հանդես գալիս՝ յուրաքանչյուրն իր առաքելությամբ և նպատակներով։ Նրանց հիմնական նպատակը խաղումն մնալն ու իրենց թիմի հաղթանակն ապահովելն է, սակայն յուրաքանչյուր գործողություն կարող է փոխել սցենարը՝ իրադարձությունները դարձնելով ավելի անկանխատեսելի: Խաղն իր մեջ ներառում է հնարամտության, համագործակցության, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողության տարրեր՝ ձևավորելով հետաքրքիր, դինամիկ և բազմաշերտ սյուժե։ «Մաֆիադոր»–ը հրավիրում է բոլորին մտնել դռան մյուս կողմում թաքնված աշխարհ՝ լի գաղտնիքներով, մարտահրավերներով և անսպասելի շրջադարձերով։ Զգուշացե՛ք, դռները բացվում են…

poster_1920_1080.png

Նոր հաղորդաշարերը շուտով հասանելի կլինեն YouTube-ի մեր ալիքում: Բաժանորդագրվի՛ր, որ բաց չթողնես: 

bottom of page